Քիմ Քարդաշյանը խայտառակ է եղել Instagram-ում (լուսանկար)
Քիմ Քարդաշյանը խայտառակվել է Instagram-ի իր էջում հրապարակված լուսնկարի պատճառով‚ որն այդքան է լավ խմբագրված չի եղել:
Բանն այն է, որ Քիմը ծուռ խմբագրված նկար է հրապարակել և երկրպագուները հետևի ֆոնի վրա անմիջապես նկատել են տափակած ավտոմեքենան և մայթի ոչ բնական կորագիծը։ Երկրպագուները գործն այդպես չեն թողել. համացանցում նրանք գտել են լուսանկարի օրիգինալ տարբերակը և համեմատել են այն խմբագրված տարբերակի հետ։ Ամենայն հավանականությամբ, հեռուստատեսային աստղը խմբագրելու օգնությամբ փորձել էր թաքցնել իր մարմնի ավելորդ ծալքերը։
Քիմը սակայն չի հեռացրել լուսանկարն իր էջից: Պարզապես փակել է մեկնաբանությունները: