Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով տուժածների մեջ կան նաև հայեր
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, ըստ armembrus-ի տվյալների տուժածների շրջանում կան հայեր: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկություն կհայտնենք հավելյալ:
Նշենք, որ առևտրի կենտրոնում հրդեհի հետեանքով այս պահին զոհերի թիվը հասել է 53-ի: