Ճշտվում է Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի կամ տուժածների թվում հայեր կան, թե ոչ
ՀՀ արտգործնախարարությունը պարզում է՝ արդյոք ՌԴ Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի կամ տուժածների թվում կան ՀՀ քաղաքացիներ և հայեր կան, թե ոչ: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ ասել էինք, որ Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի։ Զոհերից 19-ի դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Զոհերի թվում կա առնվազն 9 երեխա: