Անվտանգության աշխատակիցները հարվածել են համերգային ծրագրի այցելուին՝ ձեռքում այրվող կրակ պահելու պատճառով (տեսանյութ)
Ականատեսները նկարահանել են դեպքը‚ որը տեղի է ունեցել Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում՝ համերգի ժամանակ՝ Մաքս Կորժի ելույթի ընթացքում: Տեսանյութը տարածել են համացանցում: Այս մասին գրում է Ren.tv-ն:
Համերգի ժամանակ այցելուներից մեկը կրակ է վառել: Կարճ ժամանակ անց նրան են մոտեցել անվտանգության աշխատակիցները: Բախում է տեղի ունեցել: Երբ աշխատակիցներից մեկն այցելուի ձեռքից կրակն էր վերցնում‚ մյուսը ոտքով հարվածել է այցելուին: