Զախարովան հաջորդ ճեպազրույցի ժամանակ «անակնկալ» է խոստացել Լոնդոնին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է‚ որ Մեծ Բրիտանիան «Սկրիպալի» գործում կիրառում է սև PR-ի հնարքներ և Լոնդոնի գործողությունները կոչել է սադրանք և արկածախնդրություն: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Այն‚ ինչ հիմա անում է Մեծ Բրիտանիան‚ սև PR է: Նրանք չեն կարողանում պաշտպանել իրենց թեզը‚ նրանք չեն կարողանում վաճառել այն՝ օգտագործելով սեփական փաստարկները: Այդ պատճառով տեղափոխվել են սև PR-ի դաշտ»‚- ասել է Զախարովան՝ «Воскресный вечер» հաղորդման ժամանակ:
«Եկեք սպասենք հինգշաբթի օրվա ճեպազրույցին: Խոստանում եմ անակնկալ մատուցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնին և բոլորին: Հուսով եմ ՝ ժամանակ կունենանք խատրաստելու բոլոր նյութերը: Անակնկալը նրանց համար է‚ ովքեր կա՛մ խիղճ ունեն‚ կա՛մ համարձակություն՝ զուգահեռներ տանելու Ռուսաստանին և Երրորդ Ռեյխի միջև: Մեննք‚ ի պատասխան նրանց‚ պարկեշտ նվեր ունենք»‚- ասել է Զախարովան: