Կանադական «Ձայն»-ում Միրիամ Բաղդասարյանը հերթական անգամ հիացրել է Լարա Ֆաբիանին և հանդիսատեսին (տեսանյութ)
18-ամյա Միրիամ-Մանե Բաղդասարյանի ուսուցիչը՝ հայտնի Լարա Ֆաբիանը, ասես «սավառնում էր երկնքում» իր աշակերտուհու կատարման ժամանակ։
Մի քանի օր առաջ «Ձայնը» կանադական շոուում անցկացվեց մենամարտի փուլը, որի ժամանակ Միրիամ-Մանե Բաղդասարյանը մենամարտի դուրս եկավ Լարա Ֆաբիանի խմբի մեկ այլ մասնակցի` Կատրինա Ռոբերի դեմ և փայլուն հաղթանակ տարավ: