Կեմերովոյում խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 37-ի. ՌԴ ՔԿ-ն հաստատել է
Կեմերովոյում «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Ճշտված տեղեկություններով՝ «Ձմեռային բալ» առևտրային-ժամանցային կենտրոնում հրդեհի հետևանքով 37 մարդ է մահացել»,- նշել է գործակալության աղբյուրը:
Ավելի ուշ ՔԿ-ն հաստատել է այս տեղեկությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր հրդեհի հավանական պատճառն այն է, որ երեխաներից ինչ-որ մեկը բերված կրակայրիչով այրել է սինթետիկ կտորը:
Անհետ կորածների թիվը վերջին տվյալներով հասել է 69-ի: