Լավրովը ֆուտբոլ է խաղացել «Սպարտակի» վետերանների հետ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Մոսկվայի «Սպարտակի» վետերանների ընկերական խաղին: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, «Սպարտակի» և «Բրիզի» ակումբների խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 5:5 հաշվով: Լավրովը խաղացել է երկու ակումբների կազմում և մեկ գոլի հեղինակ է դարձել սպարտակցիների կազմում:
Խաղին մասնակցել են նախկին հայտնի ֆուտբոլիստներ Դմիտրի Խլեստովը, Վալերի Շմարովը, Վագիզ Խիդիյատուլլինը, Վալերի Կեչինովը, Ռուսլան Նիգմատուլլինը և այլք: