Մեծ պահքն այս տարի մի տեսակ ծանր անցավ՝ բարկության պոռթկումներով, երբեմն հուսահատությամբ. Նազենի Հովհաննիսյան (լուսանկարներ)
Նազենի Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել.
«Իմ պատուհանից րոպեներ առաջ արված ֆոտոներ են։ Էս երկնքի գեղեցկությունը հենց այսօրվանն է՝ Ծաղկազարդինը։ Աստված օրհնի բոլորին, ու մեզ ուղղություն տա գեղեցիկը տեսնելու, գոհանալու և դա՛ տարածելու...
Հ.Գ. Մեծ պահքն այս տարի մի տեսակ ծանր անցավ, գոնե ինձ համար. բարկության պոռթկումներով, երբեմն հուսահատությամբ կամ թախծով, անդադար ինքնաքննությամբ... բայց, երևի դա էլ իր խորհուրդն ու նշանակությունն ունի։ Կարևորը հետո՝ կյանքի համն ու գույներն ավելի են ընդգծվում, տեսակդ հստակեցվում, միտքդ՝ նորոգվում։ Մեծ Պահքն առահասարակ նորոգում է. ծրագրավորողների լեզվով ասած «ռեսթարթ » անում»: