Թուրքիան փորձարկել է սեփական բալիստիկ հրթիռները (տեսանյութ)
Թուրքիան հաջող կերպով անց է կացրել սեփական մշակմամբ առաջին բալիստիկ հրթիռի փորձարկումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Anadolu»-ին:
«Gökdoğan» և «Bozdoğan» հրթիռների փորձնական արձակումներն անց են կացվել Սինոպի ռազմական պոլիգոնում: Մասնագետները գնահատել են հրթիռի շարժիչի հնարավորությունները առաջնորդող համակարգն անջատելուց հետո:
Հրթիռների ստեղծմամբ զբաղվում են Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի և պաշտպանական արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտների մասնագետները:
«Gökdoğan»-ը գործողությունների փոքր և միջին ռադիուսի հրթիռ է, մինչդեռ «Bozdoğan»-ը «կորղ է ոչնչացնել թիրախը մեծ հեռավորության վրա»: