Էրդողանը հայտարարել է, որ իր «խոստումը» ուժի մեջ է. Թուրքիան պատրաստվում է մտնել Սինջար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր Տրապիզոնում հայտարարել է, որ իր «խոստումը» ուժի մեջ է, և Թուրքիան պատրաստվում է մտնել Սինջար, որպեսզի «պատժի» PKK-ի զինյալներին:
Պետք է նշեմ, որ PKK-ն Իրաքյան Քրդստանի ղեկավարությունից և Իրաքի իշխանությունից՝ ստանալով եզդի ժողովուրդի անվտանգության երաշխիք, անցած ուրբաթ հայտարարեց, որ Սինջարից դուրս է բերում իր ռազմական և քաղաքական ներկայությունը, որպեսզի Թուրքիայի համար պատրվակ չլինի և խաղաղ բնակչությունը չընկնեն հարվածի տակ:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք