Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, բաց է նաև Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության
միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց
տեղումների եղանակ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ևս բաց է:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը
տեղեկացնում են, որ մարտի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա –
Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: