ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում ներառել է ևս ինը իրանցի քաղաքացիների և մեկ իրավաբանական անձի: Այս մասին գրում է գերատեսչության կայքը:
Ինչպես հաղորդվում է, պատճառը դարձել են հաքերային հարձակումները, որոնց հետևանքով տուժել են ԱՄՆ-ի մի շարք նախարարություններ և հանրամատչելի այլ հաստատություններ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսներիի նախարարությունը ընդլայնել էր իր պատժամիջոցների ցանկն ընդդեմ Ռուսաստանի: