Գերմանիայում թռիչքից առաջ բռնել են հարբած օդաչուին
Շտուտգարտում թռիչքից առաջ բռնել են երկրորդ օդաչուին ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Welt»-ին:
Ոստիկանության տվյալներով՝ օդաչուին բռնել է օդանավակայանի աշխատակիցը: Նա նրանից զգացել է ալկոհոլի հոտ, օդաչուի մոտ եղել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռը, որի անձնակազմում է եղել բերման ենթարկվածը, ուղևորվում էր Լիսաբոն: Ինքնաթիռում 106 մարդ է եղել: