Էյֆելյան աշտարակի լույսերը մարել են՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի
Փարիզի հարավում երեկ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակի կապակցությամբ Էյֆելյան աշտարակի լույսերն անջատել են: Այս մասին հաղորդվում է աշտարակի թվիթթերյան պաշտոնական էջում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Լույսերն անջատել են տեղի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հարավում հարձակումների շարքի հետևանքով երեկ երեք մարդ է մահացել, վիրավորվել՝ 16-ը: Ահաբեկչություն իրականացնողը վարորդին վիրավորել է, վերցրել նրա մեքենան, իսկ հետո պատանդ վերցրել սուպերմարկետի հաճախորդներին: Շենքի հարձակման գործողության ժամանակ հանցագործը սպանվել: