Թրամփն արգելել է տրանսգենդերներին բանակում ծառայել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշագիր է ստորագրել, որով արգելել է տրանսգենդերներին ծառայել ամերիկյան բանակում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Փաստաթղթից ենթադրվում է, որ «գենդերային դիսֆորիա» (հոգեբանական վիճակ, որի դեպքու մարդը չի կաողանում ընդունել իր գենդերային կարգավիճակը) ունեցող մարդիկ չեն կարող ծառայել ԱՄՆ բանակում «որոշակի սահմանափակ իրավիճակների բացառությամբ»:
Հուշագրում նշվում է, որ բացառիկ որոշումներ տրանսգենդերների ծառայության մասին կարող են ընդունել տեղի ռազմական պաշտոնյաները:
2017 թվականին դատարանն արգելել էր Թրամփի՝ տրանսգենդերներին ծառայել արգելելու հրամանը, և 2018 թվականին ամերիկյան բանակում էր հայտնվել առաջին տրանսգենդերը: