Հերթական զոհը՝ ադրբեջանական բանակում
Ադրբեջանի Թարթառի շրջանում ( Թալիշ-Մարտակերտ ուղղություն) տեղակայված մարտական հենակետերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Ջալիլաբադի շրջանի ՈՒզունթափա գյուղի բնակիչ՝ Խայամ Փանահ օղլը Ռզաևը ( Rzayev Xəyyam Pənah oğlu)։
Տեղեկությունը տարածել են սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը։
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել դեպքի և սպանված զինծառայողների մասին։
Ալեն Ղուլյան. Ֆեյսբուք: