Եկատերինբուրգում պայթեցրել են 220-մետրանոց հեռուստաաշտարակը (տեսանյութ)
Եկատերինբուրգում պայթեցրել են համարյա 220 մետր բարձրություն ունեցող թերակառույց հեռուստաաշտարակը, որը ամենաբարձր կառույցն էր քաղաքում: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Հայտնվում է, որ քանդելուց առաջ շչակը երկու անգամ մարդկանց տեղեկացրել է պայթյունի մասին: Մի քանի րոպե անց տեղի է ունեցել պայթյունը, և աշտարակը փուլ է եկել:
Եկատերինբուրգի հեռուստաաշտարակի շինարարությունը սկսվել էր 1983թ. մարտի 8-ի փողոցում: Դրա բարձրությունը պետք է կազմեր 361 մ, իսկ ազդանշանը տարածվեր ամբողջ Սվերդլովսկի մարզում:
1991թ. շինարարությունը կանգնեցվել էր ֆինանսավորման հետ կապված դժվարությունների պատճառով: Թերկառույց հեռուստաաշտարակում առաջարկվում էր օֆիսներ, մարզական կենտրոն, ՔԿԱԳ, ատրակցիոններ, կինոթատրոն, տաճար հիմնել, սակայն այդ գաղափարներից և ոչ մեկը այդպես էլ չէր իրականացվել:
Ավելի վաղ հայտնվում էր, որ Եկատերինբուրգում աշտարակի քանդման հակառակորդները բարձրացրել են դրա վրա ու հանրաքվե են պահանջում: