Ֆրանսիայում զոհվել է ոստիկանը, որը պատանդների փոխարեն հանձնվել էր պատանդառուին (տեսանյութ)
Փոխգնդապետ Արնո Բելտրամը, որը համաձայնել էր Ֆրանսիայի հարավում ահաբեկչական գործողության ժամանակ սուպերմարկետի պատանդառված այցելուի փոխարեն իրեն պատանդ վերցնել, մահացել է ստացած վնասվածքներից: Այս մասին գրում է BBC-ն:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բելտրամին հերոս էր անվանել։ Մակրոնը հայտնել էր նաև, որ Տրեբի կոմունայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 16-ը վիրավորվել։
Հիշեցնենք, որ 26-ամյա տեղի բնակիչ Ռադուան Լակդիմը պատանդներ էր վերցրել տեղի սուպերմարկետում։
Տղամարդը հայտարարել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարելու մասին։ Լակդիմը նաև պահանջել էր բանտից ազատել 2015 թվականի Փարիզի ահաբեկչության մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամին։