Արտաքնապես Քիմ Քարդաշյանին նմանվելու համար կես միլիոն դոլար է ծախսել (լուսանկարներ)
Բրազիլացի մոդել Ջենիֆեր Պամլոնան կես միլիոն դոլար է ծախսել վիրաբուժական միջամտությունների վրա՝ Քիմ Քարդաշյանին նմանվելու համար։
Աղջիկն արդեն իմպլանտներ է դրել կրծքերին և հետույքին, ճարպային ներարկումներ է արել կոնքերին, չորս ող է հեռացրել, մեծացրել է շրթունքները, լիպոկսացիայի է ենթարկվել, լիֆթինգ և քթի շտկում է արել։
Ինը պլաստիկ վիրահատություն և արդյունքում Պամլոնան հայտնի է դարձել։
«Ես շատ գումար եմ ծախսել, բայց հիմա ինձ ավելի վստահ եմ զգում և գիտեմ, որ կարող եմ ավելի շատ վաստակել իմ արտաքինի շնորհիվ»,– ասել է բրազիլուհին։