Ֆրանսիայում սուպերմարկետում պատանդառության հետևանքով զոհեր կան
Ֆրանսիայում հայտնել են սուպերմարկետում զինված անձի կողմից պատանդներ վերցնելու դեպքի հետևանքով զոհերի մասին: Այս մասին գրում է «BFMTV»-ն:
Քաղաքապետի խոսքով՝ սուպերմարկետում մահացել է առնվազն երկու մարդ‚ ևս երկուսը վնասվածքներ են ստացել: Նրանց վիճակի բարդության մասին դեռևս չի հաղորդվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք‚ պատահարը տեղի է ունեցել Կարկասոն շրջանում: Զինված անձը պատանդ է վերցրել մարդկանց «Super U» սուպերմարկետում: