Ֆրանսիայում զինված անձը սուպերմարկետում պատանդ է վերցրել մարդկանց (տեսանյութ)
Ֆրանսիայի հարավում անհայտ անձը պատանդ է վերցրել մարդկանց սուպերմարկետում: Այս մասին հայտնում է «BFMTV»-ն:
Ինչպես հաղորդվում է‚ պատահարը տեղի է ունեցել Կարկասոն շրջանում: Զինված անձը պատանդ է վերցրել մարդկանց «Super U» սուպերմարկետում:
Այս պահին ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում:
Տուժածների մասին տվյալներ ներկայումս չկան:
Ավելի ուշ հաղորդվել է‚ որ մարդիկ կարողացել են լքել խանութը: