ՌԴ ԿԸՀ-ի ամփոփումը. հրապարակվել են Պուտինի և մյուս թեկնածուների վերջնական արդյունքները
ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում հաղթել է՝ հավաքելով ձայների 76.69 տոկոսը: Քվեարկության վերջնական արդյունքներն այսպիսինն են‚ որոնք հրապարակել է ՌԴ ԿԸՀ-ն: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Երկրորդ հորիզոնականում Պավել Գրուդինինն է՝ 11.77 տոկոսով: Երրորդը Վլադիմիր Ժիրինովսկին է‚ ով 5.65 տոկոս է հավաքել:
Նրանց հետևում են Քսենիա Սոբչակը՝ 1.68 տոկոս‚ Գրիգորի Յավլինսկին՝ 1.05 տոկոս‚ Բորիս Տիտովը՝ 0.76 տոկոս‚ Մաքսիմ Սուրայկինը՝ 0.68 տոկոս և Սերգեյ Բաբուրինը՝ 0.65 տոկոս ցուցանիշով:
Ընտրություններն անց էին կացվել մարտի 18-ին: