Սարկոզիի փաստաբանը խոստացել է ապացուցել նրա անմեղությունը
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի փաստաբան Տիերի Էրզոգը հայտնել է‚ որ կբողոքի այն սահմանափակումների դեմ‚ որոնք դատարանը կիրառել է իր պաշտպանյալի նկատմամբ: Այս մասին հայտնում է «RTL»-ն:
«Ես կբողոքեմ դատական վերահսկողության դեմ»‚- նշել է Էրզոգը:
Նա նաև հավելել է‚ որ կապացուցի Սարկոզիի անմեղությունը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնել էր‚ որ մտադիր է պայքարել լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆիի «բանդայի» դեմ‚ ով իրեն մեղադրել է կոռուպցիայի մեջ: