Նիդեռլանդներում 2 քաղաքների ղեկավար մարմինների կազմում ընտրվել են հայեր
Նիդեռլանդների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, նախնական տվյալներով 2 համայնքների ղեկավարների պաշտոններում ընտրվել են հայեր:
Թեկնածուներից մեկը՝ Արշակ Մազլումյանը, ընտրվել է Հյուսիսային Հոլանդիա նահանգի Էնքյոզեն քաղաքի ղեկավար մարմնի կազմում, երկրորդ թեկնածուն՝ Տավրոս Ասլանյանը՝ նույն նահանգի Ամսթելվեն քաղաքի ղեկավար մարմնի կազմում:
Ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը կլինի առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությւոնները Նիդեռլանդներում կայացել են մարտի 21-ին: