Լրագրողը մեղադրել է Ժիրինովսկուն՝ սեռական ոտնձգություններ կատարելու համար (լուսանկար)
«Настоящее время» թերթի լրագրողը՝ միասեռական Ռենատ Դավլետգիլդեևը, ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որտեղ խոսել է Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու կողմից ոտնձգությունների մասին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նա հիշել է, թե ինչպես են «Мисс Россия» մրցույթից հետո Ժիրինովսկու օգնականները փորձել տանել նրան սաունա:
Մրցույթի եզրափակիչ փուլը, որի մասին պատմում է Դավլետգիլդեևը, տեղի է ունեցել 2006 թ. դեկտեմբերին: Միջոցառման մասին նրա հոդվածը լույս է տեսել «Gazeta.ru»-ում:
Լրագրողը ընդգծում է, որ այն ժամանակ նա դեռ բացահայտ միասեռական չէր և ամաչում էր կատարվածի մասին բարձրաձայնել: