«Մի սպառնա մարդկանց, Ջո՛». Թրամփը հայտարարել է, որ կծեծեր Բայդենին և նրան կստիպեր լաց լինել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ կծեծեր երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին և նրան կստիպեր լաց լինել: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Թրամփն այսպես է արձագանքել Բայդենի խոսքին, որը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե միջնակարգ դպրոցում նրան կտաներ մարզասրահ և «նրա միջից կհաներ ամբողջ հիմարությունը»՝ կանանց նկատմամբ նրա անհարգալից վերաբերմունքի համար:
«Ցնդած Ջո Բայդենը փորձում է իրեն զիլ տղայի տեղ դնել: Իրականում նա թույլ է ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես, և, այնուամենայնիվ, նա երկրորդ անգամ ինձ սպառնում է ֆիզիկական հարձակմամբ: Նա ինձ չգիտի, ես նրան շատ արագ ու թափով գետնին կտապալեի, և նա անվերջ լաց կլիներ: Մի սպառնա մարդկանց, Ջո՛»,- ասել է նա: