Տղամարդն անծանոթ կնոջը կանչել է իր տուն, պահել փակի տակ և շարունակ բռնաբարել
Ըստ քննիչների, փետրվարի 12-ին Մոսկվայի բնակիչը տունը մաքրելու պատրվակով կնոջը կանչել է իր տուն և փակել այնտեղ: Տղամարդն իր զոհին ոչ միայն պահում էր գերության մեջ, այլ՝ շարունակ բռնաբարում նրան: Այս մասին հաղորդում է Ren.tv-ն:
Մարտի 19-ին կինը կարողացել է զանգահարել «112» թեժ գիծը և հաղորդել միջադեպի մասին: Անմիջապես հետախուզական-օպերատիվ խումբ է գնացել դեպքի վայր: Տղամարդուն ձերբակալել են:
Լյորբերցկու շրջանի բնակչի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` բռնաբարության և անօրինական ազատազրկման հոդվածով: