Ինչպես են Ռուսաստանում մի քանի մետր հաստություն ունեցող սառույցները պայթում (տեսանյութ)
Վերահսկվող պայթյունները կատարվում են գարնանային ջրհեղեղներից խուսափելու համար: Ավելին, եթե հիմա սառույցը ճպայթեցվի, ապա կարող է կամուրջը ոչնչացման վտանգի տակ լինել: Միևնույն ժամանակ, փորձագետները շատ ուշադիր են գործում, կարևոր է ամեն ինչ հաշվել այնպես, որ տարածքի բնակիչների վրա չազդեն պայթյունի ալիքները: Մինչ կատարվում են պայթյունային աշխատանքները՝ ժամանակավոր դադարեցվել է երթևեկությունը մայրուղում և կամրջի վրա: Այս մասին հաղորդում է Ren.tv-ն:
Պայթյունները լսելի են Ալթայի երկրամասում և Հեռավոր Արևելքում, որտեղ սառույցի հաստությունը հասնում է մինչև մի քանի մետրի: Պայթյունների համար նախատեսված են ավելի քան 12.5 տոննա պայթուցիկ նյութեր: