Իրանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հարավում Հորմոզգան նահանգում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է Gazeta-ն:
Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է Բենդեր Աբաս քաղաքից 51 կմ հյուսիս-արևելք, որը Պարսից ծոցի ափին է: Օջախը գտնվում է 10 կմ խորությամբ:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում: