Մելանյա Թրամփը խոսել է Սպիտակ տանն ունեցած իր անտանելի կյանքի մասին (լուսանկարներ)
Ճանաչված լինելն այդքան էլ լավ չէ: Եթե ոմանք ցանկանում են լինել ուրախ, լինել ուշադրության կենտրոնում, ապա ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը բոլորովին ուրախ չէ: Մելանյան խոստովանել է, որ ամուսնու՝ Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո իր կյանքը շատ է բարդացել, վերածվել՝ փոթորկի: Այս մասին հաղորդում է Insider-ը:
-Այն ինչ այժմ կատարվում է, ամենևին նրա սրտով չէ: Նրանց ընդանիքը նմանվել է Քարդաշյանների ընտանիքին՝ վեճեր, բաժանումներ, աղմուկ բարձրացնող հոդվածներ թերթերում,- նշվում է աղբյուրում:
Ընտանիքի վերաբերյալ սկանդալային լուրերը չեն դադարում պտտվել ամենուր: Նախ ամուսնու և պոռնոաստղի մասին լուրերը մեծ աղմուկ բարձրացրեցին, որից հետո Մելանյան հազիվ ներեց ամուսնուն, այնուհետև Թրամփի որդու բաժանման լուրը տարածվեց և դրա շուրջ տարբեր շշուկներ ի հայտ եկան:
Այս ամենն արդեն շատ է հոգնեցրել Մելանյա Թրամփին, նա ափսոսում և կարոտում է իր հանգիստ կյանքը, որն ուներ մինչ այդ: