Բակո Սահակյանն Անթիլիասում մասնակցել է Հայաստանի անկախության հուշակոթողի բացմանը (լուսանկարներ)
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը մասնակցում էին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայաստանի, սփյուռքի և Արցախի ներկայացուցիչներ: