Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել
Ոստիկաններն ավարտել են Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հարցաքննությունը: Հարցաքննությունը տևել է 24 ժամ և անց է կացվել 2007 թվականին Սարկոզիի նախագահական քարոզարշավի՝ Լիբիայի կողմից հնարավոր ապօրինի ֆինանսավորման նախաքննության շրջանակում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Որոշվել է, որ նա գիշերը տանը անց կացի: Առավոտյան ժամը 8-ին հարցաքննությունը կշարունակվի:
Ավելի ուշ հաղորդվել է, որ Սարկոզիի դեմ մեղադրանք է առաջադրվել: Նա անցել է դատական վերահսկողության տակ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Monde» թերթին:
«Երկու օր ձերբակալված մնալուց հետո Սարկոզիի դեմ մեղադրանք է առաջադրվել պասիվ կոռուպցիան ղեկավարելու, նախընտրական քարոզարշավի համար ապօրինի ֆինանսավորում ստանալու և Լիբիայի պետական միջոցները ծածկելու հարցով»,- նշվում է հաղորդագրության մեջ: