Թրամփի դուստրը ևս բաժանվեց իր սիրելիից (լուսանկար)
ԱՄՆ նախագահի դուստր Տիֆֆանի Թրամփը բաժանվել է իր սիրելիից: Այս մասին գրում է «US Weekly»-ն՝ հղում տալով իր աղբյուրերին:
24-ամյա Տիֆֆանիի՝ իրավաբանական դպրոցի ուսանողուհու և Ռոսս Միքենիկ անունով երիտասարդի բաժանումը տեղի է ունեցել 2017 թվականի աշնանը: Երիտասարդները հանդիպում էին արդեն երկու տարի:
Ինչպես հաղորդվում է, բաժանումը «հուզիչ է եղել: «Աղջիկը լուրջ է վերաբերվում իրավաբանական դպրոցի իր ուսմանը»,- ասել է աղբյուրը: Տիֆֆանին Ջորջթաունի համալսարանի իրավաբանական դպրոց է ընդունվել 2017 թվականի օգոստոսին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կրտսեր Դոնալդ Թրամփ ամուսնալուծվում է գումարի պատճառով: