Ռուսաստանում հետախուզում են հայտարարել ներդրումային ընկերության ղեկավար Կիմ Կարապետյանի նկատմամբ
Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները որոնում են ներդրումային ընկերության ղեկավարին, ով տղամարդուց 154.3 միլիոն ռուբլի է գողացել: Այս մասին գրում է Moscow.regnews.info-ն:
Պարզվել է, որ 2011 թվականի հոկտեմբերին «Блэкфилд Капитал» ընկերության գլխավոր ղեկավար Կիմ Կարապետյանը անհայտ քաղաքացիների հետ պայմանավորվածություն է կնքել Մոսկվայի բնակչի հետ՝ նրա ակտիվները կառավարելու համար:
«Այնուհետև Կիմ Կարապետյանը հափշտակել է տուժածին պատկանող գումարները՝ 154.3 միլիոն ռուբլու չափով, և թաքնվել է»,- «Մոսկվա» գործակալությանը հայտնել է իրավապահ մարմնի աղբյուրը:
Մարտի 20-ին նրա դեմ քրեական գործ է հարուցվել խարդախության մեղադրանքով: