Պաղպաղակը կարողանում է երջանկացնել մարդկանց
Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ յուրաքանչյուր մարդ 1 տարվա ընթացքում ուտում է մոտ 12 կգ պաղպաղակ: Եվ դա զարմանալի չէ, քանի որ մարդիկ երբեմն չեն նայում եղանակին և սեզոնին: Նրանք կարող են պաղպաղակ ճաշակել տարվա ցանկացած ամսի:
Գիտնականների պնդմամբ` պաղպաղակը կարողանում է բարձրացնել մարդու տրամադրությունը և մեծ երջանկություն պարգևել: Մարդկանց դեմքին երջանիկ ժպիտ է առաջանում անգամ պաղպաղակ տեսնելիս:
Գիտնականները պաղպաղակ ուտելու ժամանակ ուսումնասիրել են մարդու ուղեղի աշխատանքը: Նրանք պարզել են, որ իսկապես մարդիկ ավելի են երջանկանում: