Բակո Սահակյանը Բեյրութում հայկական ավանդական կուսակցությունների հետ քննարկել է Արցախ-Սփյուռք համագործակցության հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցություն, Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան, Ռամկավար ազատական կուսակցությունների տեղական ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարման, համազգային կարևորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման գործում: