Ռուսաստանում փորձել են սպանել քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդուն
Ռուսաստանում փորձել են սպանել Տուապսեի շրջանային խորհրդի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ Արթուր Պոդոլսկուն: Այս մասին հաղորդում է rusarminfo.ru-ն:
Արթուր Պոդոլսկու հայրը՝ Վալտոր Հարությունյանը, ռուսական ԶԼՄ-ներում հայտնի է, որպես հայ քրեական հեղինակություն, ով սպանվել է 2013թ. նոյեմբեր ամսին Անապայի մոտ գտնվող Վարվարովկա գյուղի գերեզմանոցում:
Տուժածին հոսպիտալացրել են։ Նա Կրասնոդարի բժշկակական կենտրոններից մեկում հետազոտություն է անցնում: Մահափորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության փաստով քրեական գործ է հարուցվել:
Նշենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին Անապայում անհայտ անձինք փորձել էին գնդակահարել նաև Արթուր Պոդոլսկու եղբորը՝ Թիմուրին: Նրա դեմ մահափորձը կատարվել էր։ Սա նրա դեմ 2-րդ մահափորձն էր: Մինչ այդ, գործարարի ավտոմեքենայի վրա կրակել էին 2016 թվականի հունիսին, որի ժամանակ փամփուշտը դիպչել էր գործարարի կնոջը: Նա ստացած վնասվածքների հետևանքով մահացել էր:
Թիմուր և Արթուր Պոդոլսկիները քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդիներն են: Նրան գնդակահարել են 2013 թվականին՝ Վարվարովկա գյուղի գերեզմանատանը: