Ռուսաստանում տղան սպանել է սիրուհուն և սիրտը եփել կաթսայի մեջ
Կրասնոյարսկի 35-ամյա բնակիչը սպանել է 27-ամյա սիրելի աղջկան: Ինչպես հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն՝ տղան դանակի մի քանի հարվածներ է հասցրել աղջկան‚ ինչից հետո աղջիկը մահացել է:Սակայն դրանով չի սահմանափակվել և կրծքավանդակից կտրել հանել է աղջկա թոքերը և սիրտը‚ ապա եփել կաթսայում: Այս մասին գրում է life.ru-ն:
Տղան շտապօգնություն է զանգահարել և ինքն էլ փորձել է ինքնասպան լինել: Բժիշկները հասել են ժամանակին և նրան տեղափոխել հիվանդանոց: Այժմ պայքարում են տղայի կյանքի համար:
Նշվում է‚ որ նման քայլի պատճառը վիճաբանությունն է եղել և տղայի անհավասարակշիռ վիճակը:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ սպանության հոդվածով: