Հայտնի պոռնոաստղը ստի դետեկտոր է անցել. սարքը հաստատել է Թրամփի հետ սեքսի մասին նրա հայտարարությունների հավաստիությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի հետ կապված սկանդալը դեռ շարունակվում է։
Պոռնոդերասանուհին անցել է ստուգում ստի դետեկտորով, որը հաստատել է ԱՄՆ նախագահի հետ սեքսի մասին նրա հայտարարությունների հավաստիությունը։
Ստուգումն իրականացվել է InStyle ամսագրի օգնությամբ, որին տված հարցազրույցում Դենիելսը պատմել է Թրամփի հետ ինտիմ կապի մասին։ Դերասանուհին ստուգումն անցել է դեռ 2011-ին, սակայն մամուլն այդ մասին միայն հիմա է իմացել։ Դատելով թեստի արդյունքներից՝ Սթորմիի պատմության հավաստիությունը 99 տոկոս է։ Պոռնոդերասանուհին պատմել է, որ նախագահի հետ սեքսով է զբաղվել՝ նշելով, որ երկուսն էլ սեքսի ժամանակ չեն պաշտպանվել։