Ինչու Թրամփը չի շնորհավորել Պուտինին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադառնալով Պուտինի վերընտրվելու կապակցությամբ Թրամփի չշնորհավորելուն նշել է, որ դա ոչ բարեկամական քայլ չէ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ Պուտինը բաց է մնում հարաբերությունների կարգավորման համար այնտեղ, որտեղ «դա մեզ հետաքրքիր է և անհրաժեշտ»:
«Նախագահը մեծ քանակությամբ շնորհավորանքներ է ստանում օտարերկրացի առաջնորդներից: Մեկն աշխատանքային գրաֆիկի պատճառով չի կարող զանգահարել, մյուսն՝ այլ պատճառներով: Պետք չէ այստեղ չափազանցնել»,- հավելել է մամուլի քարտուղարը:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Պեսկովը, Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորանքներն այնքան շատ են, որ դեռ դժվար է հստակ ասել, թե արդյոք ԱՄՆ-ից հեռագիր եղել է, թե ոչ:
Նախօրեին Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը չի պատրաստվում շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:
Նախնական տվյալների համաձայն՝ Պուտինն ընտրություններում հավաքել է ձայների մոտ 77%-ը։