Հայտնի է հայկական ուղևորատար ավտոբուսի և բեռնատարի բախման պատճառը
Վորոնեժի մարզում հայկական ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ վթարի պատճառն է դարձել ավտոբուսի հանդիպակաց գոտի դուրս գալը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հաղորդել է Պավլովսկի շրջանի Միացյալ հերթապահ-ենթակարգավարական ծառայության հերթապահը։
«Վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 9.00–ին Պավլովսկի շրջանում։ Mercedes մակնիշի ավտոբուսը, որը Հայաստանից Մոսկվա էր մեկնում, բախվել է Ռոստով մեկնող բեռնատարին։ Ավտոբուսը դուրս էր եկել հանդիպակաց գոտի։ Զոհվել են բեռնատարի և ավտոբուսի վարորդները»,–նշել է գործակալության զրուզակիցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեքշաբթի առավոտյան Մ4 «Դոն» ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին միմյանց են բախվել Երևանից Մոսկվա ընթացող ավտոբուսը և բեռնատարը: Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 2 մարդ, 8-ը՝ վնասվածքներ ստացել: