Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցածների շուրջ 95 տոկոսը քվեարկել է Վլադիմիր Պուտինի օգտին
Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը Գյումրիում հավաքել է քվեարկության մասնակիցների ձայների շուրջ 95 տոկոսը: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՀՀ-ում ՌԴ գլխավոր հյուպատոսությանը:
«Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցել է 1300-ից ավելի մարդ: Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների շուրջ 95 տոկոսը»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես հաղորդվում է, գլխավոր հյուպատոսությունում քվեարկության ընթացքին հետևել է ՌԴ նախագահի թեկնածու Պավել Գրուդինինի ներկայացուցիչը: