Ճշմարիտ ստեղծագործողը սահմաններ չունի. Նազենի Հովհաննիսյանը՝ Սերգեյ Փարաջանովի մասին (լուսանկար)
Նազենի Հովհաննիսյանը Թբիլիսիում է: 35-ամյա դերասանուհին լուսանկար է հրապարակել, որն արվել է Թբիլիսիում Սերգեյ Փարաջանովի արձանի մոտ:
«Ճշմարիտ ստեղծագործողը սահմաններ չունի։ Փարաջանովը պարզունակ ռեժիսոր չէր, նա հանճարեղ նկարիչ էր՝ Անսահման ստեղծագործող։ Սա նրա արձանն է՝ Թիֆլիսում, իսկ թանգարանը Երևանում է, բացառիկ մի վայր։ Մենք կարիք ունենք Կյանքի՝ առանց սահմանների»,- գրել է նա: