Հարբած Ջասթին Բիբերը ռեստորանի խոհանոցում «հոգացել» է բնական կարիքները` հայհոյելով Քլինթոնին (տեսանյութ)
LifeStyleՀանրահայտ երգիչ Ջասթին Բիբերը հայտնվել է հերթական աղմկահարույց սկանդալի էպիկենտրոնում: Երիտասարդների կուռքը Նյու Յորքի ռեստորաններից մեկում հարբած ժամանակ ծեծկռտուք է սարքել, «կարիքները հոգացել» դույլում և փչացրել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի նկարը:
Ռեստորանի աշխատակիցների խոսքով` Բիբերն ընկերների հետ այնտեղ էր գնացել արդեն հարբած վիճակում: Երիտասարդները ներխուժել են խոհանոց, որտեղ էլ Բիբերը «հոգացել» է բնական կարիքները:
Ընկերների բարձրաձայն ծիծաղի ներքո Բիբերն անձամբ մեկնաբանել է իր յուրաքանչյուր գործողությունը, ինչն էլ բջջային հեռախոսով նկարահանել է վերջինիս ընկերը:
Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել անվտանգության աշխատակիցների աչքի առաջ, սակայն նրանցից ոչ ոք չի փորձել կանգնեցնել Բիբերին:
«Դա պատիվ է ձեր ռեստորանի համար»,- ասել է Բիբերը' ուղղելով տաբատը:
Այնուհետև նա վերցրել է մաքրող հեղուկով լցված շիշը և լցրել Բիլ Քլինթոնի դիմանկարի վրա' բարձրաձայն հայհոյելով նախկին նախագահին:
Բարձրացած մեծ աղմուկի հետևանքով Բիլ Քլինթոնն անձամբ քննադատել է Բիբերի արարքը և ունեցել առանձնազրույց: Արդյունքում Ջասթին Բիբերը Twitter-յան իր էջում գրել է.
«Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն նախագահ: Այն շատ մեծ նշանակություն ունի ինձ համար»: