Սթիվ Ջոբսի ավագ դուստրը գիրք է գրել իր և հոր ոչ սովորական հարաբերությունների մասին
Սթիվ Ջոբսի ավագ դուստրը` Լիզա Բրենան Ջոբսը գիրք է գրել, որտեղ պատմել է, թե ինչպիսի են հարաբերությունները իր հայտնի հոր հետ: Գիրքը լույս կտեսնի այս տարվա սեպտեմբեր ամսին:
Լրագրողուհին ինքն է հոր հետ հարաբերություններն անվանում ոչ սովորական, իսկ հրատարակչությունը, որտեղ պետք է հրապարակվի գիրքը, նրա պատմությունն անվանել են էքսցենտրիկ հոր և երիտասարդ աղջկա առճակատման դառը պատմություն:
Հայտնի է, որ Apple-ի հիմնադիրը երկար ժամանակ հերքել է, որ Լիզան իր դուստրն է: Միայն տարիներ անց նա խոստովանել է, որ իր նախկին ընկերուհին՝ Քրիսանն Բրեննանին իրենից դուստր է ունեցել ու միայն այդ ժամանակ Սթիվը սկսել է ապրել Լիզայի հետ և վճարել Հարվարդի համալսարանում նրա ուսման վճարը: