Պուտինը խոստովանել է, թե որն է իր գլխավոր նպատակը նոր նախագահական ժամկետում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր նոր նախագահական ժամկետի ընթացքում աշխատանքի առաջնահերթ ուղղությունը կդառնա ներքին օրակարգը, հայտնում է «РИА Новости»-ն:
«Դա նախևառաջ Ռուսաստանի Դաշնության տնտեսության աճի տեմպերի ապահովումն է, դրան նորարարական բնույթ հաղորդելը: Դա զարգացումն է առողջապահության, կրթության, արդյունաբերական արտադրության ոլորտներում, ինչպես ես արդեն ասել եմ, ենթակառուցվածքների ոլորտում, առաջ շարժվելու և մեր քաղաքացիների կյանքի մակարդակը բարձրացնելու համար կարևոր այլ ուղղություններում»,- ասել է Պուտինն իր ընտրական շտաբի համանախագահների հետ հանդիպմանը:
Պետության ղեկավարի խոսքով՝ առանց ուշադրության չեն մնա նաև երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման հարցերը:
«Առանց դրա նույնպես չենք կարող: Բայց, այնուամենայնիվ, մեզ համար գլխավորն օրվա ներքին օրակարգն է»,- ընդգծել է Պուտինը: