Բեյոնսեի և Ջեյ Զիի դուստրն աճուրդում 19 հազար դոլարով փորձել է նկար գնել (տեսանյութ)
Բեյոնսեի և Ջեյ Զիի 6-ամյա դուստրը՝ Բլու Այվին‚ շարունակում է ցույց տալ‚ թե ով է ընտանիքում գլխավորը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Այս անգամ աղջիկը բարեգործական աճուրդի ժամանակ փորձել է 19 հազար դոլարով գնել նկար։ Բլու Այվին երեկ ծնողների հետ միասին մասնակցել է իր տատիկ Թինայի կողմից կազմակերպված բվարեգործական աճուրդ վաճառքին: Ծրագիրը նախատեսված է անապահով ընտանիքների այն երեխաների համար, ովքեր որոշել են արվեստով զբաղվել։
Աճուրդի ժամանակ անընդհատ բարձրացնելով նկարի արժեքը՝ ի վերջո Բլու Այվին գնել է այն: Ծնողներն անակնկալի են եկել‚ երբ տեսել են‚ թե ինչպես իրենց դուստրը չի կորցնում գլուխը և փորձում է գնել նկարը: Նրանք փորձել են անել այնպես‚ որ աղջիկը դադարեցնի աճուրդը: Բայց Այվին կանգնած է եղել ծնողներից հեռու և չի լսել նրանց խոսքերը:
Նշենք‚ որ միջոցառմանն աստղերը ներկայացել են ճոխ կերպարներով: