Հայաստանը Ռուսաստան կատարած ուղևորությունների քանակով ներառվել է առաջատար երկրների ցանկում
Ռուսական «Տուրստատ» վերլուծական գործակալությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն առաջատարն են համարվում 2017 թվականին Ռուսաստան կատարած ուղևորությունների առումով:
Երկրների առաջին տասնյակում են հայտնվել Ուկրաինան (8.7 մլն այց), Ղազախստանը (3.5 մլն), Չինաստանը (1.5 մլն), Ֆինլանդիան (1 մլն), Ադրբեջանը (876.000), Լեհաստանը (714.000), Հայաստանը (584.000), Գերմանիան (580.000), Մոլդովան (519.000) և Աբխազիան (432.000):
Ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել է 50 երկիր:
Գործակալության տվյալներով՝ 2017թ. ընթացքում Ռուսաստանից Հայաստան ուղևորությունների թիվը մեկ տարում ավելացել է 28%-ով: Ընդհանուր առմամբ, նախորդ տարի Ռուսաստանից Հայաստան է եկել 368.000 մարդ: