Հազվադեպ հիվանդությամբ տառապող աղջիկը դարձել է Instagram-ի սենսացիա՝ ցուցադրելով մերկ մարմինը (լուսանկարներ)
Կարմենի խոսքով՝ ընդունել իրեն այնպիսին‚ ինչպիսին կա‚ կարողացել է միայն ընկերոջ շնորհիվ:
30-ամյա Կարմեն Սմիթը Փասադենայից է: Նա իր ողջ կյանքը տառապել է ոտքերի հիվանդությամբ. նրա ծնկները և կոճերը մեծացել են հսկայական արագությամբ և ոտքերը չափից դուրս շատ մեծ են դարձել: Պատճառը մանուկ հասակում լիմֆեդեմայի զարգացումն է եղել: Տարիներ շարունակ աղջիկն անընդհատ փորձել է թաքցնել ոտքերը‚ մինչև հանդիպել է այն տղային‚ ով նրան հավանել է հենց այնպիսին‚ ինչպիսին կա:Այս մասին գրում է life.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Այժմ աղջիկն ավելի հաճախ է լուսանկարներ հրապարակում համացանցում և նրա Instagram-ի էջն ունի ավելի քան 48 հազար հետևորդ: